slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ողջույնի խոսքեր, ելույթներ և գիտական արժեքավոր զեկույցներ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի պլենար նիստին

News_Image

Սեպտեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի պլենար նիստին ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտասահմանյան երկրների իրավապահ և դատափորձագիտական հեղինակավոր կառույցների ղեկավարներ, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ծառայողներ, գիտնականներ և այլ պատվավոր հյուրեր: Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցած պլենար նիստի շրջանակներում ժամանակակից աշխարհում դատափորձագիտական ոլորտի ներկայիս մարտահրավերների, իրավակարգավորումների, առկա խնդիրների և զարգացման հեռանկարների և այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և այլ երկրների հեղինակավոր դատափորձագիտական կառույցների և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով:
ՌԳԱ Ա.Ն. Ֆրումկինի անվան ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, ք.գ.թ., պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Ա.Բուրյակն իր զեկույցում անդրադարձել է մոլեկուլի կառուցվածքի պարզման համար կիրառվող մասս- քրոմատոգրաֆիական մեթոդին և դրա ներդրմանը դատաքիմիական փորձաքննությունների բնագավառում: 
Շվեյցարիայի Ձեռագրի գիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական գծով տնօրեն, տեխ.գ.դ. Յու.Չեռնովը ներկայացրել է «Իրավական փորձաքննության համար ձեռագրերի համալիր համակարգային վերլուծություն. ԱԲ-ի աջակցությամբ բարելավված ծրագրային հարթակ» թեմայով զեկույց, իսկ Մոլդովայի Արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օ.Կատառագան՝ «Հնարավոր է արդյո՞ք նույնականացնել կատարողին ձեռագիր տեքստերի և ստորագրությունների պատճեններով» խորագրով զեկույց: 
Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, Տիտու Մայորեսկու անվան համալսարանի գիտական ղեկավար Գ.Պոպան իր զեկույցում ներկայացրել է մատնահետքերի հայտնաբերման և վերականգնման եզակի և նորարարական մեթոդներին վերաբերող ինտեգրատիվ սինթեզի գիտական արդյունքները: 
Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., կ.գ.թ., պրոֆեսոր Տ. Մոիսեևան իր զեկույցում անդրադարձել է դատափորձագիտական գործունեության իրավական կարգավորման խնդիրներին և այլն: 
Գիտաժողովի աշխատանքները հինգ առանձին սեկցիաներով շարունակվել են նաև սեպտեմբերի 26-ին և 27–ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում և ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:

02 October 2024